11:31  ,  23 սեպտեմբերի, 2023

Մագնուս Կարլսենը երրորդ անգամ նվաճեց Speed Chess Championship-ի տիտղոսը

Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Speed Chess Championship օնլայն առաջնության տիտղոսը։

Եզրափակիչում նորվեգացի գրոսմայստերը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ առավելության հասավ 13,5:12,5 հաշվով։

Մագնուս Կարլսենը երրորդ անգամ է դառնում այս մրցաշարի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս