CRISTIANO RONALDO WHAT A GOAL! pic.twitter.com/gLNkGHFKZW
— TC (@totalcristiano) September 22, 2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալեց «Ալ Ահլիին» եւ պարտության մատնեց 4:3 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (տեսանյութ) եւ բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան (տեսանյութ)։
«Ալ Ահլիից» գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։ Գոլերով աչքի ընկան նաեւ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն (տեսանյութ) եւ սաուդցի հարձակվող Ֆերաս Ալ Բրիկանը։
«Ալ Նասրը» 15 միավորով 5-րդն է, «Ալ Ահլին» ունի նույնքան միավոր եւ 6-րդն է։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Ահլի»՝ 4:3
Կրիշտիանու Ռոնալդու, 4, 52, Անդերսոն Տալիսկա, 17, 45+6 - Ֆրանկ Կեսիե, 30, Ռիյադ Մահրեզ, 50, 11մ, Ֆերաս Ալ Բրիկան, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում