Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գերմանացի դարպասապահ, 53-ամյա Իենս Լեմանը կանցնի դատահոգեբուժական փորձաքննություն, հաղորդում է գերմանական Bild-ը։ Լեմանը մեղադրվում է բենզասղոցով հարեւանի ավտոտնակի վրա հարձակվելու մեջ, նաեւ ավտոկայանման համար տուգանքները չվճարելու համար։
Հակասոցիալական վարքի եւ հնարավոր հոգեխանգարումների կասկածով Լեմանը ստիպված կլինի դիմել հոգեբուժական օգնության։
Լեմանն «Արսենալում» անցկացրել է 200 հանդիպում՝ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն եւ Անգլիայի գավաթակիր։ Գերմանիայի հավաքականում Լեմանը մասնակցել է 61 հանդիպման, դարձել աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում