Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Պայմանագրի կնքման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին «Կամպ Նոու» գրասենյակում ակումբի նախագահ Ժոան Լապորտայի, փոխնախագահներ Ռաֆա Յուստի եւ Էդուարդ Ռոմեուի, ֆուտբոլի հարցերով տնօրեն Դեկուի մասնակցությամբ։
Չավին 2019 թվականից է գլխավորում «Բարսելոնան», որը նրա օրոք դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում