Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը 450-րդ հանդիպումն է անցկացրել կարիերայում՝ մասնակցելով Երեւանի «Փյունիկի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղին։ «Նոան» պարտվել էր 0:1 հաշվով։
Հովհաննես Համբարձումյանն այդ խաղերից 157-ն անցկացրել է հայկական երկու թիմերում, 233-ը՝ արտասահմանյան 3 ակումբներում, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականում Համբարձումյանը մասնակցել է 50 խաղի, 10 հանդիպում էլ անցկացրել է երիտասարդական հավաքականում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում