12:04  ,  22 սեպտեմբերի, 2023

Օգնյեն Չանչարեւիչը 150-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի առաջնություններում

Երեւանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը Հայաստանի առաջնություններում անցկացրել է 150-րդ հանդիպումը՝ մասնակցելով Երեւանի «Արարատի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտն» այդ խաղում հաղթել է 2:1 հաշվով։

Վսևոլոդ Երմակովից (156 խաղ) հետո Չանչարևիչը դարձավ Հայաստանի առաջնություններում 150 խաղի սահմանագիծը հատած այլազգի երկրորդ դարպասապահը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը Պրեմիեր լիգայում առավել շատ հանդիպումների մասնակցած սերբ ֆուտբոլիստն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում