Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Նոային»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
50-րդ րոպեին հեռացվեց «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ 88-րդ րոպեին «Փյունիկի» գոլը 11-մետրանոցից խփեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկը» 6 հաղթանակից եւ 2 ոչ ոքիից հետո 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ «Նոան» 5-րդն է՝ 12 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»՝ 0:1 (տեսանյութ)
Հովհաննես Հարությունյան, 88, 11մ
Էդգար Մալաքյան («Փյունիկ»), 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում