Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
77 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի հետ եւ ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ 9:1 հաշվով:
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչիչ, որտեղ կրկին ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին:
Աշխարհի առաջնությունում առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը (55 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները եւս պարտվել են:
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը:
Աշխարհի Մ23 փոխչեմպիոնը ուժերը կչափեց աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
Մեկնարկում Օվասապյանը 40 վայրկյանում հաղթել էր հնդիկ ըմբիշ Սայն Մեհարին:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում: Նրան հաղթած գերմանացի ըմբիշը եւս պարտվեց: Մաքսիմ Մանուկյանը լքեց պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում