Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը:
Աշխարհի Մ23 փոխչեմպիոնը ուժերը կչափեց աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
Մեկնարկում Օվասապյանը 40 վայրկյանում հաղթել էր հնդիկ ըմբիշ Սայն Մեհարին:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որը մեկնարկային 1/8 եզրափակիչում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Ամոյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում