Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին եւ վստահ հաղթանակ տարավ մեկնարկային գոտեմարտում:
77 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Ամոյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին:
Հայաստանի հավաքականից հաղթանակով է մեկնարկել նաեւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որը որակավորման փուլում 40 վայրկյանում հաղթել է հնդիկ ըմբիշ Սայն Մեհարին:
Աշխարհի Մ23 փոխչեմպիոնը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսի հետ:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որը մեկնարկային 1/8 եզրափակիչում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում