Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց որակավորման փուլում:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մրցեց Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաեւի հետ եւ պարտվեց 6:9 հաշվով:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), որը մեկնարկային 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ։
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունի հետ:
Հայաստանի առաջին ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 40 վայրկյանում հաղթել է հնդիկ ըմբիշ Սայն Մեհարին:
Աշխարհի Մ23 փոխչեմպիոնը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում