23:01  ,  20 սեպտեմբերի, 2023

Կոնֆերենցիաների լիգա. «Լիլն» ուժեղ էր «Օլիմպիայից» (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարը։ Տեղի ունեցավ մեկ հանդիպում։

A խմբում ֆրանսիական «Լիլը» տանը մրցեց Սլովենիայի «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, առաջին տուր

A խումբ

«Լիլ» - «Օլիմպիա Լյուբլյանա»՝ 2:0 (տեսանյութ)

 Ջոնաթան Դեւիդ, 43, 11մ, Յուսուֆ Յազիջի, 90+5

Սեպտեմբերի 21

«Սլովան» - «Կլակսվիկ»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում