14:21  ,  16 սեպտեմբերի, 2023

Չավի․ «Բարսելոնայում» այդքան համբերատար չեն, Գվարդիոլան այդ մասին գիտի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ իրեն համեմատելը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց 7 մրցաշրջանից հետո։

«Բարսելոնայում մարդիկ այդքան համբերատար չեն։ «Բարսելոնան» ոչ մի ընդհանրություն չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ, եւ Գվարդիոլան այդ մասին գիտի, հասկանում է պահանջների աստիճանը։

Դուք ինձնից պահանջում եք հաղթանակներ։ Ես հասկանում եմ, որ հաղթանակները լավ խաղի արդյունք են, բայց անցած մրցաշրջանում մենք հրաշալի խաղ ցուցադրեցինք «Բավարիայի» դեմ, սակայն պարտվեցինք 0:2 հաշվով։ Այն ժամանակ դուք ինձ ասացիք, որ գլխավորը արդյունքն է։

Այստեղ չեն սպասի տիտղոսների այնքան, ինչքան սպասում են այլ ակումբներում»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2015 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English