00:15  ,  9 օգոստոսի, 2023

Գամպերի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Տոտենհեմին»՝ 4:2 (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց վերջին րոպեներին խփած երկու գոլի շնորհիվ՝ 4:2:

Հանդիպումը տեղի ունեցավ Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։

 Կատալոնական թիմից աչքի ընկան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսպանացի հարձակվողներ Ֆերան Տորեսն ու Անսու Ֆատին եւ մարոկկացի հարձակվող Էզ Աբդեն։

«Տոտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Օլիվեր Սկիպը։

«Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման պատճառով «Բարսելոնան» նոր մրցաշրջանում հանդիպումները կանցկացնի Օլիմպիական ստադիոնում։

Գամպերի գավաթ

«Բարսելոնա» - «Տոտենհեմ»՝ 4:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 3, Ֆերան Տորես, 81, Անսու Ֆատի, 90, Էզ Աբդե, 90+3 – Օլիվեր Սկիպ, 24,  36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում