19:12  ,  6 նոյեմբերի, 2012

«Տոտենհեմը» միանում է Հունտելարի համար պայքարին

Ձմռանը «Տոտենհեմը» կներդնի բոլոր ջանքերը «Շալկեի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս Յան Հունտելարին գնելու համար, հայտնում է Indepndent-ը:

29-ամյա ֆուտբոլիստն ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այդ պատճառով շատ ակումբներ կփորձեն գնել հոլանդացուն արդեն ձմռանը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին յոթ միլիոն եվրոյի դիմաց:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլը», «Աթլետիկոն», «Գալաթասարայը» եւ «Լացիոն»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս