16:24  ,  5 նոյեմբերի, 2012

Ռոնալդու. Եթե կարողանայի, «Ոսկե գնդակի» մրցույթում կքվեարկեի իմ օգտին

Եթե կարողանայի, «Ոսկե գնդակի» մրցույթում կքվեարկեի իմ օգտին, France Football-ին տված հարցազրույցում հայտարարել է Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը կարծում է, որ ինքը 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Ռոնալդուն հնարավորություն ունի ընտրել 2012թ. լավագույն ֆուտբոլիստին, սակայն նա չի կարող քվեարկել իր օգտին: Նման պայմաններում է նաեւ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին, իսկ հաղթողը՝ 2013թ. հունվարի 7-ին: Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ կքվեարկեն երեք լավագույն ֆուտբոլիստների օգտին` յուրաքանչյուրին տալով 5, 3 եւ 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում