13:07  +04,  5 նոյեմբերի, 2012

14-ամյա չինացին «Մեծ սաղավարտի» մրցաշարի ուղեգիր է նվաճել

Չինացի Գուն Տյանլանը դարձել է գոլֆի Masters շարքի մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը: Տյանլանն ընդմենը 14 տարեկան է: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարի ուղեգիր է նվաճել՝ հաղթելով Ասիա-խաղաղովկիանոսյան որակավորման փուլում:

Ապրիլին Գուն Տյանլանը կխաղա ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվող Օգաստա քաղաքի Masters-ի շրջանակում կայանալիք Major շարքի չորս մրցաշարերում, հաղորդում է China Daily-ն:

Մինչեւ այս Masters-ի ամենաերիտասարդ մասնակիցը եղել էր իտալացի Մատեո Մանասերոն, ով 2010-ին մրցաշարում խաղացել էր 17 տարեկանում: Նախորդ տարի ԱՄՆ-ի բաց առաջնությանը մասնակցել էր 14-ամյա չինացի Էնդի Չժանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ