Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ 12 գոլ։
Խմբային փուլում Հոլանդը երկուական գոլ է խփել «Սեւիլիան» ու «Կոպենհագենին», մեկ գոլ՝ Դորտմունդի «Բորուսիային»։ 1/8 եզրափակիչում նա 5 գոլ է խփել «ՌԲ Լայպցիգին»։ Քառորդ եզրափակիչում Հոլանդը «Բավարիային» խփել է մեկական գոլ երկու խաղում։
«Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ։
This season's #UCL top scorer... @ErlingHaaland! #ManCity | #UCLfinal pic.twitter.com/oxDVwXDnXD
— Manchester City (@ManCity) June 10, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում