01:34  ,  11 հունիսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ստացավ Չեմպիոնների լիգայի գավաթը (ֆոտո)

Ստամբուլում տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» պարգեւատրումը։

Մանչեսթերյան ակումը եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնեց Միլանի «Ինտերին»։

Այս մրցաշրջանում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նվաճել էր նաեւ Անգլիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները։

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում