01:23  ,  11 հունիսի, 2023

Ալվարեսը՝ 1 մրցաշրջանում աշխարհի գավաթն ու 3 ակումբային տիտղոս նվաճած միակ ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը պատմության մեջ միակ ֆուտբոլիստին է, որին հաջողվեց մեկ մրցաշրջանում նվաճել աշխարհի գավաթն ու երեք ակումբային տիտղոս։

Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

2022թ․ դեկտմբերին Ալվարեսը Արգենտինայի հավաքականի հետ հռչակվել էր աշխարհի չեմպիոն։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 49 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում