01:13  ,  11 հունիսի, 2023

Գվարդիոլան 35-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 35-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Միլանի «Ինտերի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

52-ամյա մասնագետը 14 տիտղոս է նվաճել «Բարսելոնայի» հետ, 7 տիտղոս՝ Մյունխենի «Բավարիայի», 14 տիտղոս՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

2009-ին եւ 2011-ին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո Գվարդիոլան առաջին անգամ հաջողության հասավ գլխավոր եվրագավաթային մրցաշարում։ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում