23:47  ,  10 հունիսի, 2023

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերն» առաջին խաղակեսում գոլ չխփեցին (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» Ստամբուլում ընթացող եզրափակիչում վիճարկում են Չեմպիոնների լիգայի գավաթը։

Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց՝ 0:0:

Գրեթե հավասար պայքարում ընթացող դիմակայությունում որոշակի առավելություն ունի «Մանչեսթեր Սիթին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 59 տոկոս գնդակի վերահսկողություն ունի, 2 հարված է կատարել «Ինտերի» դարպասին, սակայն վստահ խաղ է ցուցադրում կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը հետ մղեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի հարվածները։

30-րդ րոպեին վնասվածք ստացավ Կեւին Դե Բրույնեն, որին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։

Ընդմիջում է։ 

«Ինտերը» 3 անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, նախորդ անգամ՝ 2010 թվականին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։ «Մանչեսթեր Սիթին» այս տիտղոսը դեռ չի նվաճել։

Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթի» (4-1-4-1)․ Էդերսոն, Ակե, Սթոունզ, Դիաշ, Ականջի, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Դե Բրույնե, Գյունդոգան, Գրիլիշ, Հոլանդ։

«Ինտեր» (3-5-2)․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Չալհանօղլու, Դիմարկո, Ջեկո, Մարտինես։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում