22:05  ,  10 հունիսի, 2023

Իգա Շվյոնտեկը «Ռոլան Գարոսի» տիտղոսի համար կստանա 2,3 միլիոն եվրո

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը կստանա 2,3 միլիոն եվրո։

Եզրափակիչում պարտություն կրած աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան կստանա 1,15 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

«Ռոլան Գարոսի» ընդհանուր մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Շվյոնտեկը կարիերայի ընթացքում վաստակել է 19,3 միլիոն դոլար մրցանակային գումար, Մուխովան՝ 5,4 միլիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով