21:17  ,  10 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը պաշտպանեց տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը պաշտպանեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում լեհ թենիսիստուհին 6:2, 5:7, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։

Իգա Շվյոնտեկը չորրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նա դարձավ «Ռոլան Գարոսի» եռակի հաղթող։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս