20:03  ,  10 հունիսի, 2023

World Challenge Cup․ Գագիկ Խաչիկյանը՝ ոսկե, Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում։

Հայաստանի հավաքականի անդամը հավասարը չի ունեցել նժույգ թափեր վարժությունում։ Եզրափակիչում Խաչիկյանը  վաստակել է 14, 766 միավոր եւ դարձել ոսկե մեդալակիր։

Նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ։ Աշխարհի չեմպիոնը վաստակել է 14, 600 միավոր։

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը մեդալների համար կպայքարի նաեւ հենացատկի, զուգափայտի եւ օղակների վարժությունների եզրափակիչներում։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը կմասնակցի իր հիմնական գործիքի՝ հենացատկի եւ զուգափայտի եզրափակիչներին: 

Օղակների վարժությունում եզրափակիչում մեդալների համար կպայքարեն Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում