19:01  ,  10 հունիսի, 2023

Ռոբերտ Փիլիպոսյանը՝ աշխարհի պատանեկան չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ բրոնզե մեդալակիր

Բաթումիում անցկացված արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ։

Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալակիր է դարձել մինչև 16 տարեկանների պայքարում, հաղորդում է ՀՇՖ-ի կայքը:

Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների առաջնությունում:

Երկու շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել են 8.5 միավոր:

Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ) և Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ) զբաղեցրել են չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում