18:25  ,  10 հունիսի, 2023

Գարեթ Բեյլ․ «Մանչեսթեր Սիթին» «Ինտերին» կհաղթի 5:0 հաշվով

Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, ուելսցի Գարեթ Բեյլը վստահ է, որ Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խնդիրներ չի ունենա։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Բեյլը կանխատեսել է, որ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը «Ինտերին» պարտության կմատնի 5:0 հաշվով, իսկ հանդիպման լավագույն խաղացող կճանաչվի մանչեսթերյան թիմի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում