21:06  ,  10 հունիսի, 2023

«Ալ Հիլյալը» մոտ է համաձայնության Մասիմիլիանո Ալեգրիի հետ

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» մոտ է համաձայնության Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

«Ալ Հիլյալը» պատրաստ է Մասիմիլիանո Ալեգրիին վճարել տարեկան 28 միլիոն եվրո աշխատավարձ։

Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում «Ալ Հիլյալը» 59 միավորով գրավել է երրորդ տեղը։ Չեմպիոնի կոչումը նվաճել է «Ալ Իթիհադը» (72 միավոր), փոխչեմպիոն է դարձել «Ալ Նասրը» (67 միավոր)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում