18:02  ,  10 հունիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Goal.com-ը կազմել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի գլխավոր մարզիչ է ընտրվել եզրափակիչ դուրս եկած Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Դարպասապահ․ Անդրե Օնանա («Ինտեր»)։

Պաշտպաններ․ Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ․ Սանդրո Տոնալի («Միլան»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում