17:03  ,  10 հունիսի, 2023

Բրաիմ Դիասը վերադարձավ Մադրիդի «Ռեալ» (ֆոտո)

23-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը վերադարձավ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ երեք մրցաշրջանները նա վարձակալությամբ հանդես է եկել «Միլանում»։

Արքայական ակումբը պայմանագիրը Բրաիմ Դիասի հետ երկարաձգել է մինչեւ 2027թ․ հունիս։

Բրաիմ Դիասը 2019-ին անգլիական «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, «Միլանի» հետ՝ Իտալիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում