15:10  ,  10 հունիսի, 2023

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Կիմիխին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից Յուլիան Նագելսմանի հեռացումից եւ Թոմաս Տուխելի նշանակումից հետո Կիմիխը լարված հարաբերություններ ունի գերմանական ակումբի ղեկավարության եւ մարզչական շտաբի հետ։ Նա ցանկանում է այս ամռանը փոխել ակումբը։ Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը կձգտի անել հնարավոր ամեն ինչ Կիմիխին ձեռք բերելու համար։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում