13:09  ,  10 հունիսի, 2023

Լուիս Սուարես․ Ես ու Մեսին նույն թիմում կավարտենք կարիերան

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, այժմ բրազիլական «Գրեմիոյում» հանդես եկող Լուիս Սուարեսը պատմել է, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ ժամանակին պայմանավորվել են նույն թիմում ավարտել կարիերան։

«Նեյմրի եւ Մեսիի հետ դեռ «Բարսելոնայում» էինք պայմանավորվել։ Մենք հույս ունենք, նույն ակումբում անցկացնել վերջին օրերը մեր կարիերայում, պարզապես վայելել ֆուտբոլը, խաղալ այնպես, ինչպես ցանկանում ենք եւ ավարտել կարիերան միասին։

Իհարկե, հնարավոր է, որ Նեյմարը փոխել է իր կարծիքը, բայց Մեսիի հետ հաստատ կավարտենք կարիերան նույն թիմում»,- Սուարեսի խոսքը մեջբերում է AlbicelesteTalk-ը։

Լիոնել Մեսին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո կարիերան շարունակելու է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Սպասվում է, որ Լուիս Սուարեսը եւս կտեղափոխվի «Ինտեր Մայամի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում