10:42  ,  10 հունիսի, 2023

ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը լիարժեք մարզում է անցկացրել Ստամբուլում (ֆոտո)

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ Ստամբուլում լիարժեք մարզում է անցկացրել իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը տեղի կունենա հունիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի ներկայացրած հավանական մեկնարկային կազմերում ընդգրկված է նաեւ Հենրիխ Մխիթարյանը։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոլքեր, Ռուբեն Դիաշ, Ակե, Սթոունզ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Դե Բրույնե, Գյունդոգան, Գրիլիշ, Հոլանդ։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Ջեկո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում