23:55  ,  9 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Կասպեր Ռուուդը եզրափակիչում է

Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի (22) նկատմամբ՝ 6:3, 6:4, 6:0։ Մրցախաղը տեւեց  2 ժամ եւ 9 րոպե։

Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 11-ին։ «Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում