20:29  ,  9 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը պարտության մատնեց Ալկարասին (ֆոտո, վիդեո)

Աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտության չորս սեթում՝ 3:1:

Առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ սեթում Կառլոս Ալկարասը բարդ պայքարում կարողացավ վերականգնել հավասարությունը՝ 7:5:

Երրորդ սեթում Կառլոս Ալկարասը ոտքի վնասվածք ստացավ եւ պարտվեց 1:6 հաշվով։

Չորրորդ սեթում Ջոկովիչը դարձյալ խնդիրներ չունեցավ՝ 6:1:

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ 27-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում