20:04  ,  9 հունիսի, 2023

Հայաստանի հավաքականն անցկացրեց բաց մարզում, ֆուտբոլիստներն ինքնագրեր բաժանեցին երկրպագուներին (ֆոտո, վիդեո)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին այս անգամ եւս  ներկա էին երկրպագուները։

Բաց մարզմանը ներկա էին նաեւ հունիսի 8-ին հավաքին միացած Կամո Հովհաննիսյանը եւ Վարազդատ Հարոյանը։ Առաջին մարզումը ազգային հավաքականում անցկացրեզ թիմի նորեկ, «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։

Բաց մարզմանը հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Ազգային հավաքականի  երկրպագուները ծափահարություններով դիմավորեցին թիմին։

Պատասխան ծափերով երկրպագուներին ողջունեցին նաեւ ֆուտբոլիստները։ Տրիբունաները լեփ-լեցուն էին, մեծ մասը պատանի ֆուտբոլիստներ էին, որոնք երգերով եւ վանկարկումներով  ոգեւորում էին հավաքականին մարզման ամբողջ ընթացքում։ Մարզման ավարտին ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեցին երկրպագուներին մարզմանը ներկա գտնվելու համար, ապա գնդակներ նետեցին երկրպագուներին։

Նաիր Տիկնիզյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցան երկրպագուներին, ինքնագրեր բաժանեցին, լուսանկարվեցին։ Երկրպագուները երկար ժամանակ բաց չէին թողնում ֆուսբոլիստներին։ Պատանի երկրպագուի խնդրանքով Տիկնիզյան իր մարզաշապիկը հանեց եւ նվիրեց ապագա ֆուտբոլիստին: Հավաքականի մյուս անդամները բարձրացան տրիբունաներ երկրպագուների մոտ։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում