17:12  ,  9 հունիսի, 2023

Արսեն Զախարյանի ընտանիքը նախկինի նման դեմ է նրա տեղափոխությանը Թուրքիա

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայր Նորայր Զախարյանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հայ ֆուտբոլիստի ընտանիքի հիմա դեմ չէ նրա տեղափոխությանը Թուրքիա։

Ռուսական Sport-express.ru-ի հետ զրույցում Նորայր Զախարյանը նշել է, որ բոլոր տեղեկությունները սուտ են, նախկինի նման դեմ են ֆուտբոլիստի տեղափոխությանը Թուրքիայի առաջնություն։

Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Գալաթասարայը»։

Ավարտված մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում