16:55  ,  9 հունիսի, 2023

Նաբի Կեյտան անվճար միացավ «Վերդերին»

Գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան անվճար միացավ Բրեմենի «Վերդերին», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

Անգլիական «Լիվերպուլից» հեռանալուց հետո 28-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

2018 թվականին «Լիվերպուլը» Նաբի Կեյտայի տրանսֆերի համար գերմանական «ՌԲ Լայպցիգին» վճարել էր 60 միլիոն եվրո։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում Նաբի Կեյտան մասնակցել է 129 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Նաբի Կեյտայի տրանսֆերայի արժեքը գնահատվում է 17 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում