12:24  ,  9 հունիսի, 2023

Մյունխենի «Բավարիայի» նորեկը (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերի տրանսֆերի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը գերմանական «ՌԲ Լայպցիգն» էր։ Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բավարիային»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։

«Շատ ուրախ եմ, որ մեր ակումբ է գալիս Գերմանիայի կրկնակի գավաթակիր, եւ մենք հույս ունենք, որ միասին դեռ շատ մեծ հաղթանակներ կտանենք եւ տիտղոսներ կնվաճենք «Բավարիայում»»,- ասել է մյունխենյան ակումբի գլխավոր տնօրեն Յան-Կրիստիան Դրիզենը։

Ավարտված մրցաշրջանում Կոնրադ Լայմերը «ՌԲ Լայպցիգի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս