11:55  ,  9 հունիսի, 2023

Էդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է կարիերան շարունակել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում, հաղորդում է Sky Sport-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ Էդեն Ազարն Արքայական ակումբը լքելուց հետո կարող է ավարտել կարիերան, սակայն հիմա ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել առաջարկներ ԱՄՆ-ից։

Էդեն Ազարը «Ռեալում» անցկացրել է 76 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում