11:12  ,  9 հունիսի, 2023

Սաուդյան Արաբիայում Բենզեմայի շնորհանդեսին ներկա է եղել 60 հազար երկրպագու (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Իթիհադը» ներկայացրել է թիմի նորեկ, Մադրիդի «Ռեալից» հեռացած 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։

«Ոսկե գնդակի» դափնեկրի շնորհանդեսին ներկա է եղել 60 հազար երկրպագու։

Բենզեման երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Իթիհադի» հետ։

Բենզեման «Ռեալի» կազմը համալրել էր 2009 թվականին 21 տարեկանում։ 14 մրցաշրջանի ընթացքում Բենզեման «Ռեալի» հետ նվաճել է 25 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 5 տիտղոս, 4 եվրոպական սուպերգավաթ, Իսպանիայի չեմպիոնի 4 տիտղոս, Իսպանիայի 3 գավաթ եւ 4 սուպերգավաթ։

Բենզեման 647 հանդիպում է անցկացրել «Ռեալում» եւ այդ ցուցանիշով 5-րդն է ակումբի պատմության մեջ։ 353 գոլով նա ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում