10:31  ,  9 հունիսի, 2023

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի հարցով

Ամստերդամի «Այաքսը» ռուսական «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով, հաղորդում է հոլանդական De Telegraaf-ը։

«Այաքսի» տնօրեն Սվեն Միսլինտատն էլ բանակցում է 23-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ավարտված մրցաշրջանում նա ռուսական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում