10:24  ,  9 հունիսի, 2023

Էրլինգ Հոլանդ․ Պատմության մեջ մտնելուց մեզ բաժանում է մեկ հանդիպում

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելու նշանակության մասին։

«Իհարկե, կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը նաեւ երկրպագուների համար։ Պատմության մեջ մտնելուց մեզ բաժանում է մեկ հանդիպում։ Ես ցանկանում եմ լինել այդ պատմության մեջ։

Բոլորը գիտեն, որ առանց ինձ «Մանչեսթեր Սիթին» նվաճել է բոլոր տիտղոսները, բացի Չեմպիոնների լիգայի գավաթից։ Իմ տեղափոխության պատճառներից մեկն էլ այդ գավաթը նվաճելու ձգտումն է»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է BBC-ն։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հունիսի 10-ին Ստամբուլում կմրցի Միլանի «Ինտերի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում