09:04  ,  9 հունիսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Մատեո Կովաչիչի հետ

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Այժմ պետք է բանակցեն ակումբները։ «Չելսին» պատրաստ է վաճառել Կովաչիչի տրանսֆերը։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ավարտված մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կովաչիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում