01:01  ,  9 հունիսի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Ուրուգվայը կիսաեզրափակիչում հաղթեց Իսրայելին

Ուրուգվայի հավաքականը դուրս եկավ Արգենտինայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության եզրափակիչ։ Հարավամերիկյան թիմը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասավ Իսրայելի հավաքականին։

61-րդ րոպեին աչքի ընկավ Ուրուգվայի «Դեֆենսոր Սպորտինգի» հարձակվող Անդերսոն Դուարտեն։

Քառորդ եզրափակիչում Իսրայելի թիմը 3:2 հաշվով պարտության էր մատնել բրազիլացիներին, Ուրուգվայը պայքարից դուրս էր թողել ամերիկացիներին՝ 2:0։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունիսի 9-ին կվիճարկեն Իտալիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English