22:37  ,  8 հունիսի, 2023

Չավի․ Ամեն ինչ կախված էր Մեսիից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի որոշումը կարիերան ամերիկյան «Ինտեր Մայամիում» շարունակելու վերաբերյալ։

«Դա Մեսիի անձնական որոշումն է եւ այն պետք է հարգել։ Լեոն լավագույնն է պատմության մեջ։ Ես վստահ էի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի Լեոյի հետ, բայց արդեն ասացի, որ ամեն ինչ կախված էր իրենից։ Հեշտ չէ լինել Լեո Մեսի։ Նա պետք է լավագույնը լինի ամեն ինչում»,- Չավիի խոսքը մեջբերում է Cope-ը։

Հունիսի 7-ին Մեսին ու «Ինտեր Մայամին» պաշտոնապես հայտարարել են առաջիկայում պայմանագիր կնքելու մասին։

Ավարտված մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս