21:33  ,  8 հունիսի, 2023

ՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» մեկնել են Ստամբուլ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» մեկնել են Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։

«Ինտերի» կազմում Թուրքիա է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում