20:46  ,  8 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկայի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ, այս տարվա Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Բելառուսը ներկայացնող թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 7:6 (7:5), 5:7 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 17 րոպե։

Մուխովան առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով