20:36  ,  8 հունիսի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ Մրցաշրջանի լավագույն խաղացողն ու խորհրդանշական հավաքականը

Կոնֆերենցիաների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գավաթը նվաճած լոնդոնյան «Վեստ Հեմի» ավագ, անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Վեստ Հեմը» եզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել իտալական «Ֆիորենտինային»։

Դեքլան Ռայսը Կոնֆերենցիաների լիգայում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Կոնֆերենցիաների լիգա․ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ․ Ալֆոնս Արեոլա («Վեստ Հեմ»)։

Պաշտպաններ․ Դան Նդոյ («Բազել»), Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), Նայեֆ Ագերդ («Վեստ Հեմ»), Կրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»)։

Կիսապաշտպաններ․ Անդի Դիուֆ («Բազել»), Լուկաս Պակետա («Վեստ Հեմ»), Դեքլան Ռայս («Վեստ Հեմ»)։

Հարձակվողներ․ Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Մայքլ Անտոնիո («Վեստ Հեմ»), Ջարոդ Բոուեն («Վեստ Հեմ»)։

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս