19:45  ,  8 հունիսի, 2023

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակը

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկայացրել է կազմը, որը կմասնակցի Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է ակումբի կայքը։

Դարպասապահներ․ Էդերսոն, Սքոթ Քարսոն, Շտեֆան Օրտեգա Մորենո։

Պաշտպաններ․ Ռիկո Լյուիս, Կայլ Ուոլքեր, Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Մանուել Ականջի, Էմերիկ Լապորտ։

Կիսապաշտպաններ․ Քոուլ Փալմեր, Մաքսիմո Պերոնե, Կալվին Ֆիլիպս, Իլկայ Գյունդոգան, Ջեք Գրիլիշ, Ռոդրիգո, Կեւին Դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Սերխիո Գոմես, Ֆիլ Ֆոդեն։

Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ, Խուլիան Ալվարես, Ռիյադ Մահրեզ։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում